
Լյովա Սարգսյանն ընդդեմ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը «նախազգուշացում» վարչական տույժ է նշանակել հանրապետության երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Լյովա Սարգսյանի նկատմամբ: Հայտարարագրերի էլեկտրոնային ռեեստրի տվյալների ուսումնասիրության արդյունքներով հանձնաժողովը պարզել է, որ Լյովա Սարգսյանի 2018թ. պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, փոխկապակցված անձանց հայտարարագրերը հանձնված և հրապարակված հայտարարագրերի ցանկում չկան:
Նախ, հանձնաժողովը հարուցել է վարույթ: Նիստը նշանակվել է ապրիլի 9-ին, սակայն Լյովա Սարգսյանը չի ներկայացել: Ըստ հանձնաժողովի, վերջինս եղել է պատշաճ ծանուցված: Հանձնաժողովի հենց նույն օրվա որոշմամբ էլ վարչական տույժ է նշանակվել նախկին դեսպանի նկատմամբ:
Սակայն, Լյովա Սարգսյանը դիմել է վարչական դատարան՝ հանձնաժողովի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով: Գործը մակագրվել է դատավոր Անի Հարությունյանին:
Մեկնաբանել