
Երևանում մեկնարկել է մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումը
Հաղթանակի զբոսայգում մեկնարկել է մայիսյան եռատոնին նվիրված տոնական միջոցառումը:
Այստեղ են հանրապետության նախագահը, ամենայն հայոց կաթողիկոսը, կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Հայրենական պատերազմի վետերաններ, ազատամարտիկներ:
Տեղեկացնենք, որ վարչապետ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Արցախում է` մասնակցելու Շուշիի ազատագրման օրվան, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել