
Երևանում նշում են Քաղաքացու օրը
Այսօր՝ ապրիլի 27-ին, Հայաստանում նշվում է Քաղաքացու օրը։ Այս առիթով՝ ամբողջ հանրապետության տարածքում իրականացվում են միջոցառումներ, որոնց պատճառով Երևանում մի շարք փողոցներ այժմ փակ են։
Նշենք, որ Ազգային ժողովն ապրիլի 9-ին ընդունել է Կառավարության ներկայացրած «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը, ըստ որի՝ ապրիլի վերջին շաբաթ օրն այսուհետ սահմանվում է՝ որպես Քաղաքացու օր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել