
Մարի Յովանովիչը հեռանում է Հայաստանից
Ինչպես «Հետքին» տեղեկացրին ԱՄՆ դեսպանատնից, մոտ մեկ ամսից` հունիսին, Մարի Յովանովիչը` որպես դեսպան, ավարտում է իր եռամյա առաքելությունը Հայաստանում եւ վերադառնալու է Միացյալ Նահանգներ:
«Նա կվերադառնա Վաշինգտոն և կստանձնի Հյուսիսային և Կենտրոնական Եվրոպայի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալի պաշտոնը»- ասաց դեսպանատան հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի պետ Թագուհի Ջահուկյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել