
Ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես քաղաքացու օր․ ԱԺ-ն ընդունեց օրենքի այս փոփոխությունը
Ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր։ Իսկ այն դեպքում, երբ մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվանը, քաղաքացու օրը կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը:
Այս փոփոխությանը կողմ քվեարկեց ազգային ժողովի 97 պատգամավոր, 3 պատգամավոր դեմ էր, 6-ը՝ ձեռնպահ։
Նման օրվա տոնումը պայմանավորված է Հայաստանում 2018թ-ին տեղի ունեցած իշխանափոխությամբ։
«Առաջարկվող կարգավորումը հնարավորություն կընձեռի հայոց պատմության մեջ նոր էջ բացած Հայաստանի Հանրապետության հազարավոր քաղաքացիների կողմից իրականացված համաժողովրդական շարժման առիթով սահմանելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր»,- կառավարությանը որպես հիմնավորում ներկայացրել էր արդարադատության նախարարությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել