
«Սպայկա»-ի տնօրենի համար բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները շարժվում են դեպի կառավարություն
Երևանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց հավաքված քաղաքացիները քայլերթով գնում են կառավարություն:
Նրանք պահանջելու են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Վարչապետից պահանջելու են պարզաբանումներ՝ կապված «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի կալանավորման հետ:
Հիշեցնենք, որ ցուցարարները վաղ առավոտից հավաքվել են դատարանի դիմաց եւ պահանջում են ազատ արձակել քիչ առաջ կալանավորված «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել