
«Ազատ դեմոկրատները»՝ ի պաշտպանություն Հայկ Գևորգյանի
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը մեծապես կարևորում է արդարության և ազատության իրավունքների լիարժեք կիրարկումը: Այդ համատեքստում կուսակցությունը տարակուսանք է արտահայտում լրագրող Հայկ Գևորգյանի ձերբակալության առիթով և պահանջում բոլոր պատասխանատու մարմիններից վարույթի լիակատար արդարություն և թափանցիկություն: Նաև վստահ ենք, որ Հայկ Գևորգյանը, գտնվելով ազատության մեջ, որևէ կերպ չի խոչընդոտի գործի քննության ընթացքին:
Լիահույս ենք, որ չի սահմանափակվի ազատ մամուլի գործունեությունը և չեն ոտնահարվի անհատ քաղաքացու իրավունքները՝ նպաստելով Հայաստանի ժողովրդավարացման անկասեիլ գործընթացին:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել