
Կրակոցներ՝ Էջմիածնում
Այսօր՝ ժամը 21-ի մոտակայքում, կրակոցներ են հնչել Էջմիածին քաղաքում: Ըստ շրջանառվող լուրերի՝ Չարենցի թաղամասի պուրակի հարեւանությամբ կրակել են մի երիտասարդի վրա: Առայժմ պարզ չէ` սպանություն է եղել, թե կրակոցներրի հետևանքով մարմնական վնասվածքներ են հասցվել:
Ըստ խոսակցություների՝ կրակել են ավտոպահեստամասերի խանութի տիրոջ՝ ոմն Աշոտի որդու վրա: Այժմ ոստիկանությունը փակել է փողոցի այդ հատվածը, եւ տարածքում հավաքվել է մոտ մեկ տասնյակ ոստիկան:
Ոստիկանության Արմավիրի վարչությունից «Հետքին» պատասխանեցին, թե ղեկավարությունն այժմ դեպքի վայրում է, եւ նորություն չունեն: «Միայն գիտենք, որ կրակոցներ են հնչել, առայժմ ոչ մի տեղեկություն չունենք»,- ասացին ոստիկանությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել