HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական է տվել

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտնել է հրաժարական տալու մասին։

Այսօր՝ մարտի 19-ին, Նազարբաևը Ղազախստանի բնակիչներին ուղղված հատուկ հաղորդման ժամանակ հայտարարել է հրաժարական տալու իր որոշման մասին։

«Ես որոշում եմ կայացրել դադարեցնել իմ լիազորությունները որպես նախագահ։ Այս տարի կլրանա ամենաբարձր պաշտոնը զբաղեցնելուս 30 տարին։ Ժողովուրդը ինձ հնարավորություն տվեց լինել անկախ Ղազախստանի առաջին նախագահը»,- նշել է Նազարբաևը։

Ղազախստանի Սենատի խոսնակ Քասիմ Ժոմարտ Տոկաևը կստանձնի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։

Նազարբաևը Ղազախստանի նախագահ էր 1990 թվականից, 2015 թվականին նա վերընտրվել էր 5-րդ անգամ։  

Մեկնաբանություններ (1)

GEORGE SETANOIANS
Interesting to see,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter