
Ազգային փոքրամասնությունների փառատոնը Վանաձորում
Այս տարի Հայաստանի ազգային փոքրամասնությունների մանկական երգի եւ պարի փառատոնը (թվով երրորդը) կայացավ Վանաձորում, Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում:
Փառատոնին Հայաստանում գրանցված 11 ազգային փոքրամասնություններից մասնակցեցին 10-ը. Գերմանիան բացակայում էր խումբ չունենալու պատճառով:
Ելույթ ունեցողներին ողջունեց Վանաձորի «Հորովել» մանկապատանեկան համույթը:
Հրեաները ներկայացրեցին 2 պար եւ 2 երգ: Երկրորդ պարի վերջում նրանք ժապավենով գծեցին Դավիթի աստղը:
Վրացական խումբը հանդես եկավ սամայա պարով:
Ռուսները կատարեցին կադրիլ, ազգային պարեր: Փոքրիկ երգչուհուն դահլիճը չէր ցանկանում բաց թողնել:
![]() |
![]() |
Ասորիները պարում էին արամերեն լեզվով երգերի տակ՝ իրենց իսկ մասնակիցների կատարմամբ:
Հույները ներկայացրեցին խասաբիկո, ֆրանկո սիրիանի, սիրտակի պարեր եւ հունարեն երգեր:
Բելառուսն ուներ ընդամենը մեկ մասնակից՝ դաշնակահար եւ երգիչ:
Քրդերը ներկայացան «Զիլան» եւ «Ռոժ» պարի ու երգի խմբերով: Նրանք միակն էին, որ պարեցին կենդանի երաժշտության ներքո: Արարատ Շիարը կատարեց քրդական երգեր:
![]() |
![]() |
Ուկրաինացիները հանդես եկան ազգային երգերով:
Լեհական փոքրամասնությանը ներկայացրեց աղջիկների երգչախումբը:
Եզդիներին ներկայացրեցին երկու փոքրիկ երգիչներ եւ մանկապատանեկան տարիքից դուրս եկած երգիչ Համիկ Թամոյանը' Եզդիների համայնքի ղեկավար Ազիզ Թամոյանի թոռը:
![]() |
![]() |
Ծրագրված 2 ժամի փոխարեն փառատոնը տեւեց չորս ժամ: Խմբերից եւ ոչ մեկը պրոֆեսիոնալ չէր, սակայն դա բոլորովին չխանգարեց նրանց գերազանց ելույթ ունենալ:
Մեկնաբանել