
Թիվ 2 քոլեջում շարունակվում է երեկ սկսված դասադուլը
Երևանի Նորայր Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջում երեկ սկսված դասադուլը շարունակվում է։ Թեև ուսանողները և անձնակազմն այսօր քոլեջ էին եկել, սակայն դասապրոցեսը չկայացավ։ Քոլեջի անձնակազմը և ուսանողների մեծամասնությունը երեկ Կառավարության շենքի դիմաց հանդիպում էին պահանջում ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հետ՝ պնդելով, որ պետք է չեղարկել տնօրեն Կառլեն Հայրապետյանին պաշտոնից ազատելու որոշումը։
Քոլեջ էին եկել նաև ԿԳ փոխնախարար Գրիշա Թամրազյանը ու կրթության և գիտության նախարարության նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, ովքեր քննարկում ունեցան քոլեջի դասախոսական կազմի հետ։ «Նրանք ասացին, որ գնանք դասապրոցեսը շարունակենք, իսկ տնօրենը դիմի դատարան և նաև դիմի տնօրենի նոր ընտրության համար»,- մեզ հետ զրույցում նշեց քոլեջի դասախոս Մարինե Մադոյանը՝ հավելելով, որ իրենք դատարան դիմելու ցանկություն չունեն, իսկ դասադուլը շարունակելու են։ Ըստ դասախոսի՝ քոլեջի անձնակազմը ամբողջ կազմով պահանջում է չեղարկել ԿԳ նախարարի որոշումը և տնօրեն Կառլեն Հայրապետյանին վերադարձնել զբաղեցրած պաշտոնին։
Տեսանյութը` Հակոբ Պողոսյանի, մոնտաժը` Սարո Բաղդասարյանի
Մեկնաբանել