
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորին գտել են կախված վիճակում
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում այսօր կալանավոր Մ. Պետրոսյանի դին հայտնաբերվել է կախված վիճակում: Այս մասին «Հետք»-ին հայտնեց ՔԿՎ հանրային կապերի պետ Նոնա Նավիկյանը:
Ըստ նրա` 1965թ.-ին ծնված Մ. Պետրոսյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` բռնաբարության հոդվածով։
ՔԿՀ կալանավոր Մ. Պետրոսյանի դին հայտնաբերվել է սավանից ինքնաշեն եղանակով պատրաստված պարանով խցի պատուհանի ճաղավանդակից կախված վիճակում:
Փաստի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել