
Կալանավորվել է լրագրող Հայկ Գևորգյանը
Այս առավոտ կալանավորվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գևորգյանը:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը news.am-ին տեղեկացրել է, որ Հայկ Գևորգյանը հետախուզման մեջ է եղել հունվարի 23-ից ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) և 244 հոդվածի (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հատկանիշներով:
Լրագրողի փաստաբան Վահե Գրիգորյանը «Հետքին» ասաց, որ առայժմ պատրաստ չէ մեկնաբանություններ տալ դեպքի առթիվ: Փաստաբանն արդեն հանդիպել է Հայկ Գևորգյանի հետ Կենտրոնի ոստիկանությունում, նրա հետ հանդիպելու է նաև ժամը 16:00-ին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել