
ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 58 %-ը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյաներով՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցել է ընտրողների 58.47 %-ը։ Քվերակության է գնացել 63725 ընտրողից 37262-ը։
Ամենաակտիվ մասնակցությունը գրանցվել է Տավուշի մարզի Ակնաղբյուր համայնքում։ Այստեղ քվեարկել է ընտրելու իրավունք ունեցողների 79 %-ը կամ 304 ընտրող։ Պասիվ մասնակցություն է արձանագրվել Տավուշի մարզի Գետահովիտ համայնքում, որտեղ քվեարկել է ընտրողների մոտ 23 %-ը (396 ընտրող)։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուշ երեկոյան կամփոփի ըտրությունների նախնական արդյունքները։ Հիշեցնենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին անցկացվում հանրապետության 24 համայնքներում, որոնցից 14-ում ընտրությունները հերթական էին, իսկ 10-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 20-ում համայնքի ղեկավարի ընտրություն էր, 4-ում՝ավագանու անդամի:
Մեկնաբանել