
Ձիասպորտի սիրահար Մայա Հարությունյանը
Մայա Հարությունյանը դերասան-ռեժիսոր է: Մոտ մեկ տարի է՝ հաճախում է ձիասպորտարան: Արդեն կարողանում է խնամել ձիերին, թամբել նրանց։
Մայան ձիերով հետաքրքրվել է փոքր տարիքից: Ձիարշավարան է գնում հանգստյան օրերին, անցկացնում է 4-5 ժամ։
Մայան որոշել է զբաղվել պրոֆեսիոնալ ձիասպորտով և մասնակցել մրցույթների։
Մայա Հարությունյանը Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում սովորելու ընթացքում հմտացել է բեմական գրիմ անելու մեջ: Հիմա իր և գործընկերների բեմադրած ներկայացումների ժամանակ դերասաններին ինքն է գրիմ անում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել