
Հովհաննես Իգիթյանը միաձայն ընտրվեց Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը: Իգիթյանն ընտրվեց միաձայն:
Հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ հանդիպել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին և պայմանավորվել են առաջիկայում հանդիպում կազմակերպել հանձնաժողովում: Ռուբինյանն ասաց՝ դեռ կորոշեն հանդիպումը լինի բաց, թե փակ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել