
Արշալույսցիները որոշել են բողոքի ակցիաներն իրականացնել շուրջօրյա
Արմավիրի մարզի Արշալույս գյուղում այսօր շարունակվում են բողոքի ակցիաները: Գյուղացիները ամիսներ շարունակ պահանջում են համայնքապետ Զարզանդ Գրիգորյանի հրաժարականը: Հունվարի 31-ից համայնքապետարանը չի աշխատում: Այսօր էլ համայնքապետարանի մուտքը հսկվում է ոստիկանների կողմից:
Արշալույսի բնակիչ Ավագ Շահբազյանը «Հետք»-ին տեղեկացրեց, որ արշալույսցիների համբերության բաժակը սպառվել է, և պատկան մարմինները պետք է լուծում գտնեն:
Ավագը նշեց, որ եթե մինչ երեկո իրենց հստակ պատասխան չտան` բողոքի ակցիաներն իրականացնելու են շուրջօրյա:
Ցուցարարներից Երանուհին էլ ասաց, որ թավշյա հեղափոխությունը շրջանցել է իրենց գյուղը: Գյուղացիները ստորագրություններ են հավաքել և ուղարկել կառավարություն: Մեկ ամսից ավել է՝ պատասխան չկա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել