HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կառավարությունը պատրաստվում է ստարտափներին աջակցող ներդրումային ֆոնդ ստեղծել

Կառավարությունն այսօրվա նիստին ներկայացրել է առաջիկա հինգ տարիների ծրագիրն՝ ըստ ոլորտների: 

Կառավարությունը նպատակադրել է առաջիկա հինգ տարիներին Հայաստանը դարձնել բարձր տեխնո­լոգիական, արդյունաբերական երկիր:

Մասնավորապես, ստեղծել ազգային վենչուրային ներդրումային ֆոնդ, (սկսնակ ընկերությունների կամ ստարտափների ֆինանսավորող ֆոնդ, հեղ.), որը Հայաստանում գործունեություն ծավալող ստարտափներում կկատարի ներդրումներ՝ դրանց հետագա զարգացումն ու դեպի համաշխարհային շուկա դուրս գալն ապահովելու նպատակով:

Ստարտափներ կստեղծվեն նաև դրամաշնորհային ծրագրերով: Երևանում և մարզերում կհիմնվեն տեխնոլոգիական կենտրոններ, իսկ կադրերի պատրաստման նպատակով գործադիրը կխթանի տեխնոլոգիական ընկերություններ-բուհեր արդյունավետ համագործակցությունը:

Գործադիրը նպատակ ունի նպաստել Հայաստանում աքսելերատորների ստեղծմանն ու զարգացմանը, բարձրացնել հայկական բարձր տեխնոլոգիական կազմակերպությունների մրցունակությունը` «Կառավարությունը որպես պատվիրատու» կոնցեպտի միջոցով:

Կառավարու­թյունը  նախատեսում է մշակել և իրագործել բարձր տեխնոլոգիական հայկական ապրանքների, ծառայությունների արտերկրում առաջխաղացումն ու վաճառքը:

Ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը գործադիրի համար կսահմանվի որպես զինված ուժերի մարտունակության ապահովման և բարձրացման, տնտեսական աճի, գիտական և տեխնոլոգիական առաջընթացի առանցքային գործոններից:

Այդ նպատակով ռազմարդյունաբերական ոլորտում կլինեն ներդրումներ, մասնավոր ներդրողների համար կստեղծվի նպաստավոր ներդրումային միջավայր: Որպես առաջնային ուղղություններ կսահմանվի տեխնոլոգիական վերազինումը, աշխատանքի արտադրողականության բարձրացումը, սպառազինության ու ռազմական տեխնիկայի ներկրումներից կախվածության նվազեցումը:

Կառավարությունը շեշտակի կավելացնի ռազմարդյու­նաբերական համալիրի արտադրանքի ծավալը՝ այն դարձնելով արդյունաբերության ոլորտի առաջատար ճյուղերից մեկը:

Ռազմական ոլորտում գիտահետազոտական աշխատանքների մակարդակը կբարձրացվի, նորագույն ու բարձր տեխնոլոգիաները կներթափանցեն ռազմարդյունաբերության ոլորտ:

Գործադիրը հետամուտ կլինի ռազմարդյունաբերության և գիտակրթական համակարգի հետ համագործակցության զարգացմանը՝ նպատակ ունենալով ներգրավել երիտասարդ, տաղանդավոր մասնագետներին ռազմարդյունաբերության ոլորտում:

Կառավարությունը որոշել է ստեղծել ռազմարդյունաբերության ինստիտուտ՝ պաշտպանական ոլորտում գոյություն ունեցող խնդիրների ուսումնասիրության և առաջադրանքների ձևավորման նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter