
Պետրոս Ղևոնդյանն այսօր կդառնար 55 տարեկան
Այսօր ազատամարտիկ, Արցախի հերոս Պետրոս Ղևոնդյանը կդառնար 55 տարեկան:
Պետոն եղել է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարի տեղակալ, Պռոշյանի կամավորական ջոկատի փոխհրամանատար:
Մասնակցել է Շահումյանի, Մարտակերտի, Մարտունու և Հադրութի շրջանների բնակավայրերի ազատագրական մարտերին: Զոհվել է 1994-ի փետրվարի 14-ին Քարվաճառում, իր վիրավոր զինակցին օգնություն ցույց տալու ժամանակ:
Քարվաճառի Եղեգնուտ գյուղում՝ Պետոյի զոհվելու վայրում, տեղադրվել է հուշարձան: Այսօր Եղեգնուտի դպրոցի աշակերտները հուշարձանի մոտ մոմ են վառել:
Նոր Ղազանչիի դպրոցի աշակերտներն էլ մասնակցել են ՊԲ զորամասերից մեկում կազմակերպված միջոցառմանը, որին ներկա են գտնվել նաև Պետրոս Ղևոնդյանի մարտական ընկերները:
Մասնակիցները ծաղիկներ են դրել զորամասի տարածքում տեղադրված Պ. Ղևոնդյանի կիսանդրու մոտ:
Մեկնաբանել