
Առաջարկվում է մինչև 7 տարեկան երեխաների փոխադրումը իրականացնել մանկական պահող համակարգերի միջոցով
Արդարադատության նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում, հրապարակել է կառավարության որոշումներում փոփոխություն կատարելու նախագիծ:
Դրանով նախարարությունն առաջարկում է՝ արգելել մինչև 12 տարեկան երեխաներին փոխադրել մոտոցիկլի հետևի նստատեղին, ինչպես նաև բեռնատար ավտոմոբիլի թափքում (բացառությամբ ֆուրգոն թափքով ավտոմոբիլի):
Առաջարկվում է նաև մինչև 7 տարեկան երեխաների փոխադրումը թեթև մարդատար ավտոմոբիլում, բեռնատար ավտոմոբիլի խցիկում իրականացնել միայն մանկական պահող համակարգերի (car seat) միջոցով:
Այդ որոշման նախագծով՝ 7-12 տարեկան երեխաների փոխադրումը նույն տեսակի ավտոմեքենաներում պետք է իրականացվի երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի (car seat) միջոցով կամ անվտանգության ամրագոտիների օգտագործմամբ: Իսկ թեթև մարդատար ավտոմոբիլի առջևի նստատեղում՝ փոխադրել միայն մանկական պահող համակարգերով:
Մեկնաբանել