HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Պատգամավորները փակ-գաղտնի քվեարկությամբ ընտրեցին ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ

ԱԺ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց 11 մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունների քվեարկությունների արդյունքները: Հիշեցնենք, որ քվեարկությունը փակ-գաղտնի ընթացակարգով է կայացել: Հովակիմյանը կատակեց՝ այս ընտրությունները մեկ քայլ առաջ էին:

Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանն ընտրվել է 112 կողմ, 16 դեմ ձայներով: 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 129-ը, անվավեր է ճանաչվել մեկ քվեաթերթիկ:

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է 117 կողմ, 12 դեմ ձայներով, քվեակությանը մասնակցել է 129 պատգամավոր:

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանն ընտրվել է 116 կողմ, 11 դեմ ձայներով, անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ, քվեարկությանը մասնակցել է 129 պատգամավոր:

Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Եղոյանն ընտրվել է 108 կողմ,  17 դեմ ձայներով, անվավեր է ճանաչվել 4 քվեաթերթիկ, քվեարկությանը մասնակցել է 129 պատգամավոր:

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ընտրվել է 127 կողմ, 2 դեմ ձայներով, անվավեր քվեաթերթիկ չի եղել:

Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանն ընտրվել է 122 կողմ, 4 դեմ ձայներով: Անվավեր է ճանաչվել 3 քվեաթերթիկ, քվեարկությանը մասնակցել է 129 պատգամավոր:

Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է 122 կողմ, 6 դեմ ձայներով, անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ:

Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ընտրվել է 122 կողմ, 6 դեմ ձայներով, անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ, քվեարկությանը մասնակցել է 129 պատգամավոր:

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանն ընտրվել է 127 կողմ, 2 դեմ ձայներով: Անվավեր քվեաթերթիկ չի եղել, քվեարկությանը մասնակցել է 129 պատգամավոր:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանն ընտրվել է 123 կողմ, 6 դեմ ձայներով: Անվավեր քվեաթերթիկ չի եղել, քվեարկությանը մասնակցել է 129 պատգամավոր:

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն ընտրվել է 116 կողմ, 10 դեմ ձայներով, անվավեր է ճանաչվել 3 քվեաթերթիկ, քվեարկությանը մասնակցել է 129 պատգամավոր:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորեց ԱԺ մշտական հանձնաժողովների նորընտիր նախագահներին և խնդրեց խմբակցություններին ներկայացնել խմբակցությունների անդամների անունները՝ հանձնաժողովները վերջնական ձևավորելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter